ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Նման 1 արարքով զրոյացնում են իրենց ամբողջ նախորդ կյանքն ու վաստակը

Նման 1 արարքով զրոյացնում են իրենց ամբողջ նախորդ կյանքն ու վաստակը
10.11.2024 | 14:55

Քիչ առաջ ֆեյսբուքում բլոկեցի թուրքագետ, հայտնի գիտնական Ռուբեն Սաֆրաստյանի էջը:

Դա արեցի նրա հետևյալ գրառման պատճառով: Հուսով եմ, Ռուբեն Սաֆրաստյանը խիստ տպավորված է նաև Հայաստանի թրքացման քաղաքականությամբ, որն իրականացնում է նրան սահմանագոտի «լապշա կախելու» տարած սուրեն պապիկյանի ներկայացրած իշխանությունը:

Էդպես տպավորված էլ մնացեք:

Հետաքրքիր է, էլի, անուն ու վաստակ ունեցող գիտնականի, ճանաչված մարդու ինչի՞ն է պետք նիկոլաթուրքական ռեժիմին քծնելը:

ՈՒրիշ բան որ չլինի, գոնե չեն կարող չհասկանալ, որ նման 1 արարքով զրոյացնում են իրենց ամբողջ նախորդ կյանքն ու վաստակը:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2930

Մեկնաբանություններ